38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իրավիճակը այլ բացատրություն է պահանջում

Իրավիճակը այլ բացատրություն է պահանջում
17.12.2023 | 06:55

Հաճախ ամենադժվարը ամենից ակնհայտ թյուրիմացություններից դուրս գալն է։

Հիմա նույնը ռուս թուրք սարքովի դիլեմայի դեպքում է։

Հարց՝ մենք թուրքից որևէ լավ բան տեսած կա՞նք, բացի այն դեպքերից, երբ իրենց չափից դուրս շատ պետք ենք եղել, ու, դրա հետ կապված, մեկ-մեկ էլ շնչելու իրավունք են տվել, ինչը չի խանգարել, որ դրան զուգահեռ թալանն ու կոտորածները շարունակվեն։

Մյուս հարցը՝ մենք ռուսից լավություն տեսած կա՞նք, որի պատասխանն է՝ այո, նրանք մեզ արել են հսկայական լավություններ՝ քաղաքակրթական իմաստով լրիվ ոչնչացված վիճակում մեզ մարդահաշիվ են դարձրել, կյանքի լրիվ ապահովություն են տվել, ֆինանսավորել են ու զարգացման հնարավորություն են տվել և շատ ու շատ այլ մեծ բաներ են նրանք տվել մեզ։

Հիմա այլ հարց՝ ռուսները մեզ վատություններ արել ե՞ն, որի պատասխանն է՝ այո, լավությունների հետ համեմատած նրանք մեզ արել են չնչին վատություններ՝ իրենց կայսերական մտածողության և ուրիշ պետությունների հետ ունեցած հարաբերությունների իմաստով։

Եվ դեռ հարց է՝ նրանց արած մեր վատություննե՞րն են շատ, թե՞ իրենց՝ մեզ՝ արածը. պետք է սթափ գնահատել նաև մեր արածներն ու ասածները։

Հիմա մի ուրիշ հարց՝ ինչո՞վ բացատրել մեր այսօրվա արածներն ու դրա արդյունքում ստեղծված վիճակը։

Եթե փորձենք հասկանալ ռուսների վարքը, որոնք կատաստրոֆիկ բնույթի գոյաբանական պայքարում թուրքական գործոնին ավելի են տեղ տալիս, քան սովորաբար և այն էլ նաև մասամբ մեր հաշվին, ապա ի՞նչ եզրակացության կարող ենք գալ՝ տատիի ջգրու մի հատ էլ մրսել ու ավելի՞ հիվանդանալ։

Չէ, բացահայտորեն այս իրավիճակը այլ բացատրություն է պահանջում։

Ռուսների թուլանալը թվացյալ է, և դրա վրա հիմնված հապճեպ որոշումները՝ խակ ու չհիմնավորված, քանի որ նրանց իրական հզորությունը շատ մեծ է թուրքականից և համեմատելի է ամենահզորների հետ։

Նրանց բարոյակամային հատկությունների մասին էլ չեմ խոսում։

Մեզ այլ բնույթի իրադարձություններ են սպասում, որոնցում դարձյալ, այն էլ՝ որերորդ անգամ, ռուսները կունենան վճռական դեր։

Մեր խեղճուկրակ որոշումների կայացման ժամանակ առաջնայինը ուժերի համաշխարհային բալանսի ճիշտ գնահատումն է եղել, կա ու կլինի նաև այսուհետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ